Դատավորների աշխատավարձը պետք է 5-6 անգամ բարձրանա. Նիկոլ Փաշինյան

MasterNews

Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անցյալ տարի ՀՀ-ում առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված թափուր մրցույթների համար քիչ հայտեր են ստացվել: Պատճառն այն է, որ գիտեն կաշառք չպիտի վերցնել, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպիտի զբաղվեն, որովհետև մեծ հավանականությանբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման: Այս պայմաններում ո՞վ կուզենա դատավոր լինել», – հարց ուղղեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ «երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել հանրահայտ կոռումպացված դատավորներին, ասում են՝ ոնց, դուք սրա աշխատավարձը բարձրացնե՞ք: Ոչ, նրանց մասին չի խոսքը: Խոսքը նրանց մասին է, ենթադրենք ինչ-ինչ կարգապահական, կոռուպցիոն գործերով նրանց տեղերն ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար, հավատ ունեցող, իրավունքին հավատացող մարդիկ: Այս կարգի մասնագետները մասնավոր սեկտորում ամիսը 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում: Այս մարդկանց ո՞նց հրավիրենք, գան դատավոր դառնան»:

Վարչապետի կարծիքով, հանրությունը կարող է չընդունել դատավորների աշխատավարձերի նման բարձրացումը՝ հաշվի առնելով առկա բազմաթիվ սոցիալական խնդիրները: Փաշինյանը լուծումը տեսնում է միջազգային դնորոների աջակցությամբ: «Մեր ընկալումն է, որ միջազգային դոնորները մեջ կաջակցեն: 2-3 տարի այս դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այդ ընթացքում կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությոնը, և հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, մի ծախս է, որն իրոք արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որ այդ խնդիրը լուծվի»:

 

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանը այցելել է «Ահազանգ» նախաձեռնության նստացույց անող անդամներին

ԱԺ-ի դիմաց «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը շարունակվում է: Նրանց էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, նախօրեին կեսօրից սկսած «Ահազանգ»-ի անդամները խորհրդարանի շենքի դիմաց պահանջում են չեղարկել Հարկային […]
Share
Instagram
Telegram