Գյումրու ավագանին Ֆրանկ Մյուլլերից ետ վերցրեց մեկ տարի առաջ տրված տարածքները

MasterNews

Գյումրու ավագանին արտահերթ նիստ է գումարել` օրակարգում ունենալով վեց հիմնական հարց: Առաջինով հաստատվել է նիստի օրակարգը, իսկ երկրորդը վերբերել է ավագանու նախկին որոշումներից մեկը ուժը կորցրած ճանաչելուն: Գյումրու սեփականություն հանդիսացող Գործարանային 2/4 հասցեում գտնվող շինությունը հետ է վերցվել Ֆրանկ Մյուլլեր ընկերությունից: Այն մեկ տարի առաջ հուլիսին էր տրամադրվել այդ ընկերությանը` տարածքում արհեստագործական կենտրոն հիմնելու նպատակով: «Հիմա հանգամանքները փոխվել են, եւ նոր ծրագիր կա, որը հավանության  է արժանացել ՀՀ նախագահի եւ քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը մեծ ծրագիր է իրականացնում բնակարանաշինության ասպարեզում, այդ նախկին ռադիոգործարանի շենքերից մեկը, որը գտնվում է նշված հասցեում, եւ պետական սեփականություն էր, տրամադրվել է հիմնադրամին: Քաղաքապետին ուղղվել է միջնորդություն, որ երկրորդ շենքը նույնպես տրամադրվի հիմնադրամին՝ կրկին բնակարանաշինական ծրագիր իրականացնելու համար»,- զեկուցեց քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Այս ծրագրով Գյումրիում եւս հիսուն բնակարան կկառուցվի:

Քաղաքապետին հիշեցրեցին, որ մեկ տարի առաջ, երբ տարածքը տրվում էր Վարդան Սրմաքեշին, իրենց զգուշացրել են, որ վերջինս վստահելի գործընկեր չէ: Մտքի հետ Սամվել Բալասանյանը համամիտ չէր: Ասաց՝ խոսել է Ֆրանկ Մյուլլեր ընկերության պատասխանատուների հետ, խոստացել են այլ ներդրում այլ տեղում անել: Իսկ Սրմաքեշն, ըստ Բալասանյանի, շատ հայրենասեր մարդ է, ուղղակի այս ծրագիրը շատ կարեւոր էր:

«Ես հարգում եմ Վարդան Սրմաքեշին, ինքը շատ ծրագրեր է անում եւ Երեւանում, եւ Ղարաբաղում: Կուզենայի, որ նման կարծիք չունենայիք: Հավատացեք, սա շատ կարեւոր էր, երկու բնակելի շենք կլինի, պադվալային հարկերը կօգտագործվեն: Տարածքը էլի մնում է մեր սեփականությունը»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը:

Ավագանին համաձայնեց ներկայացվող ծրագրի իրականացմանը: Տարածքը տրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին

ՀՀ ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեքմեզյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 107 պատգամավոր, դեմ՝ […]
Share
Instagram
Telegram