Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

MasterNews

Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 71-ամյա կինը սպանված է։ Մարմնի արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք և այլ վնասվածքներ։ Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է սպանվածի որդին։

Արդեն հունիսի լույս 20-ի գիշերը քրեական հետախույզները 50-ամյա կասկածյալին հայտնաբերեցին հենց Գյումրիում և բերման ենթարկեցին բաժին։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը

Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում: «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի […]
Share
Instagram
Telegram