Բերեզովսկին հեռացել է «Դինամոյից»

MasterNews

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը նաեւ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն էր, հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Նա կարիերան շարունակելու է Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սոչիում»՝ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում: Հեռանալուց առաջ հարցազրույց է տվել «Դինամոյի» պաշտոնական կայքին ու հաջողություն մաղթել երկրպագուներին:

«Շարունակեք նույն ոգեւորությամբ աջակցել ձեր հարազատ թիմին: «Դինամոյի» երկրպագուների մեծամասնությունը դաստիարակված մարդիկն են: Նրանց շատ եմ սիրում ու հարգում եւ չեմ ցանկանում հրաժեշտ տալ: Վստահ եմ, որ մեր ճանապարհները դեռ կհատվեն: «Դինամոյին» միայն հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ներկայիս ղեկավարությանը, որ ընդառաջեցին ինձ եւ Պրեմիեր լիգայի ակումբի հիմնական թիմի մարչական շտաբում դրսեւորվելու հնարավորություն տվեցին»,- ասել է նա:

Բերեզովսկին «Դինամոյում» որպես մարզիչ աշխատում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 2015 թվականից: Այս թիմում խաղացել է 2002-05 եւ 2012-15 թթ.:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբին քաղաքում մասնակցել է Չինաստանի և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև միջազգային երկխոսությանը: Քննարկվել […]
Share
Instagram
Telegram