Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը սկսում են համագործակցել

MasterNews

Zangi մեսենջերի միջոցով այսուհետև հաճախորդները կարող են անվճար զանգել Ամերիաբանկ՝ աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Zangi մեսենջերը, ակտիվացնել ծառայությունը, զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին: Հաճախորդը պետք է պարզապես զանգահարի բանկի կոնտակտային կենտրոն՝ 4521 համարով կամ ուղարկի հաղորդագրություն բանկի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջին:

Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը ներկայացնելով ծառայությունը շեշտեց, որ իրենք պարբերաբար բարելավում և ավելի «հաճախորդամետ» են դարձնում բանկի կողմից մատուցվող ծառայություները:

«Կարծում եմ, որ հատկապես արձակուրդային շրջանում, հավելվածով Ամերիաբանկ անվճար զանգելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ: Անձը արագ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները կամ կկատարի գործարքներ հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»,- ասաց Ոսկանյանը:

«Զանգի» ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն էլ իր հերթին ասաց, որ բանկի հաճախորդների համար ամենակարևորը տվյալների անվտանգությունն է:

«Zangi մեսենջերն անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ: Զանգին սերվերներում չի պահում ոչ մի հաղորդագրության պատմություն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Զանգին աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելիության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում: 1 MB ինտերնետով հնարավոր է խոսել մինչև 7 րոպե:

Բանկի կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

Հունիսի 20-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, […]
Share
Instagram
Telegram