Ադրբեջանը մոտ 5%-ով ավելացնելու է ռազմական ծախսերը

MasterNews

Ադրբեջանը որոշել է վերանայել 2019-ի պետական բյուջեն և մոտ 5%-ով ավելացնել ռազմական ծախսերը:

«2019-ի Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացվել է այդ երկրի խորհրդարան: Ըստ նախագծի, եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ նախատեսված չեն: Կփոխվեն միայն բյուջեի ծախսային մասի որոշ հոդվածներ,գրում է Պանարմենիանը:

Մասնավորապես, Բաքուն նախատեսում է հավելյալ ծախսեր կատարել ռազմական ոլորտում՝ այդ նպատակի համար հատկացնելով 150 մլն մանաթ: Հետևաբար, ռազմական ծախսերի ծավալը կավելանա մինչև 3 մլրդ 187 մլն 618, 152 հազար մանաթ (մոտ $1,88 մլրդ ընթացիկ փոխարժեքով): Այդպիսով, 2019 պետբյուջեում ռազմական ծախսերը կավելանան 4,9%-ով, հայտնում է Interfax.az-ը:

Փոխարենը 150 մլն մանաթով կկրճատվի սոցիալական պաշտպանության հիմնադրամին փոխանցվող գումարը

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքիայում ավելի քան 200 մարդու ցմահ բանտարկության են դատապարտել խռովարարների գործով. NTV

Անկարայի դատարանը հարյուրավոր ցմահ դատավճիռներ Է կայացրել պաշտոնաթող զինվորականների նկատմամբ՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի գործի հերթական Էպիզոդով: Ինչպես հունիսի 20-ին հայտնել Է NTV […]
Share
Instagram
Telegram