Microsoft-ը պլանավորում Է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

MasterNews

Microsoft ընկերությունը քննարկում Է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը:

Ենթադրվում Է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակն ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին:

Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում Է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ:

Եթե Microsoft-ն ավելացնի նոր ստեղնը, ապա դա կլինի ստեղնաշարի դասավորության առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում, նշում Է The Verge-ը: Microsoft Natural անվան ներքո ստանդարտ դասավորությունը հայտնվել Է 1994 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել […]
Share
Instagram
Telegram