Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

MasterNews

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արեւելյան օկրուգի դատախազությունը հայտնել Է Ֆիլադելֆիայի նավահանգստում մոտավորապես 16,5 տոննա կոկաինի առգրավման մասին, որի արժեքը սեւ շուկայում 1 մլրդ դոլարից ավելի Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դաշնային իշխանությունները մոտավորապես 16,5 տոննա կոկաին են առգրավել Ֆիլադելֆիայի Packer Marine նավահանգստում գտնվող մեծ նավից: Սա առգրավված թմրանյութերի ամենամեծ ծավալն Է Փենսիլվանիայի արեւելյան օկրուգի ողջ պատմության ընթացքում»,- ասված Է դատախազության Twitter-ում: Նշվում Է, որ առգրավված կոկաինի արժեքը սեւ շուկայում կարող Է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար:

Դատախազության տվյալներով՝ նավի անձնակազմն այժմ ձերբակալված Է, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Դատախազությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և խմբակցությունների, պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին ԱԺ հունիսի 19-ի հերթական […]
Share
Instagram
Telegram