Փորձագետները Բուխարեստը համարել են աշխարհում լավագույն քաղաքը գեյմերների համար

MasterNews

Բուխարեստը կարող Է համարվել աշխարհում լավագույն քաղաքը համակարգչային խաղերի համար՝ Համացանցի բարձր արագության եւ ցածր փինգի (ժամանակ, որն անհրաժեշտ Է համակարգչից սերվեր ազգանշանի ուղարկման եւ պատասխանի ստացման համար) շնորհիվ: Այդ մասին Է վկայում վարկանիշը, որը հրապարակել Է Speedtest by Ookla ընկերությունը՝ համաշխարհային առաջատարն Ինտերնետի ցանցերի բնութագրերի թեստավորման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի որակյալ ինտերնետ-ենթակառուցվածքից, Բուխարեստում զարգացած Է համակարգչային խաղերի մշակույթը, կան բազմաթիվ խաղային ակումբներ եւ անցկացվում են այնպիսի միջազգային միջոցառումներ, ինչպիսին Է Bucharest Gaming Week-ը («Բուխարեստյան խաղային շաբաթը»): Դրա շնորհիվ Ռումինիայի մայրաքաղաքը գլխավորել Է աշխարհի 35 քաղաքների ցուցակը, որոնք հայտնի են Էլեկտրոնային մարզաձեւերի բնագավառում մրցումներով, խաղերի միջազգային խորհրդաժողովներով եւ համակարգչային խաղերի խոշոր մշակող ընկերություններով. Սինգապուր, Շանհայ, Մոսկվա, Սիեթլ, Լաս Վեգաս, Փարիզ եւ Տոկիո: Վարկանշում հաջորդ հինգ քաղաքներն են Հանչժոուն եւ Չենդուն (Չինաստան), Սինգապուրը, Սոնամը եւ Ինչհոնը (Հարավային Կորեա): Յոթերորդ տեղում Է Բուդապեշտը, որին հաջորդում են Մալմյոն (Շվեդիա), Վանկուվերը (Կանադա) եւ Շանհայը (Չինաստան), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող տնակներում

Հունիսի 18-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: […]
Share
Instagram
Telegram