Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բադասյանը մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: 

Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին Երևանում: 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով:

2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:

2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՄ-ի տնտեսությունը կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման, հայտարարել Է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չնայած ռուսական […]
Share
Instagram
Telegram