Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

MasterNews

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր նույնպես չի մասնակցում դատական նիստին:

Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել երեկվա նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Երեկ դատարանը տեւական ժամանակ չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով եւ առարկել դատարանի գործողությունների դեմ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ: […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram