ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված թուրքերեն մակնշմամբ դեղորայք

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի:

Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Ավան՝ Դուրյան […]
Share
Instagram
Telegram