17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Նոր չվերթ Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ

Շուտով Սանկտ Պետերբուրգ-Երևան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրում կիրականացնի ևս մեկ ավիաընկերություն: Ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ «Smartavia» ընկերությունը (հին անվանումն է Nordavia) հուլիսի 11-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից կիրականացնի ուղիղ չվերթներ դեպի Երևան: Թռիչքները կիրականացվեն մինչև հոկտեմբերի 25-ը: Ընկերությունից տեղեկացնում են, որ թռիչքները դեպի Երևան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

Քաղավիացիայի կոմիտեից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ընկերությանը թույլտվությունը տրվել է մայիսի 6-ից: Կոմիտեն դրական է համարում նոր ավիափոխադրողների մուտքը հայկական շուկա, ինչը կարևոր է մրցակցության տեսանկյունից: Ներկայում Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ իրականացնում է «Ուրալ» ավիաընկերությունը, այժմ նոր ավիաընկերության մուտքով կլինի մրցակցություն, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ՝ թե ծառայությունների, թե տոմսի արժեքի վրա: Կոմիտեից փոխանցեցին, որ դրանից բացի, եթե այդ ուղղությամբ մեկ ավիաընկերության առկայության դեպքում շաբաթական երկու օր էր հնարավոր թռչել, ապա այժմ, երկրորդի պարագայում, շաբաթական չորս օր կլինի թռիչքը: Արդյունքում՝ ուղևորներն ընտրության հնարավորություն կունենան օրերի, ժամերի առումով:
error

Կիսվեք լուրերով