Հայաստանում բանկային ոսկու ձուլման գործարան կբացվի

MasterNews

Շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, այսօր Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԿԲ նախագահին՝ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարները իրացվեցին, քայլեր արվո՞ւմ են դա վերականգնելու համար:

«Իրավացի եք, 2004 թվականին վաճառվել է մեր՝ այն ժամանակ ոչ այնքան մեծ՝ 1.6 տոննա ոսկին: Վաճառելու իմաստը եղել է երկակի՝ առաջինը, գները համապատասխանաբար աճել են, և այդ պահին նաև բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար: Եվ ընդունվել է այդ որոշումը»,- ասաց Ջավադյանը:

Ըստ նրա՝ դրանից հետո տարբեր աշխատաքներ են տարվել, և ոսկին դարձել է կտրականապես շատ ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները շատ մեծ փոփոխության են ենթարկվում աշխարհում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ և ավելի իրացվելի, քան ոսկին:

«Բայց ամեն դեպքում տեղեկացնեմ, որ մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ: Եվ արդեն իսկ վեջին ակորդներ են, և շատ շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվի հենց բանկային ոսկի, բանկային ձուլակտորներ»,- ասաց նա:

Ըստ Ջավադյանի՝ ոսկի արտադրողները հնարավորություն կունենան կամ հանձնել ոսկին այդ գործարանին և արդյունքում ստանալ բանկային ձուլակտոր կամ ուղղակի վաճառել այդ գործանարին: «Մենք էլ հնարավորություն կունենանք արդեն հայկական դրամով, ազգային արժույթով շուկայից ոսկի գնենք: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք այդ հնարավորությունը կունենանք, արդեն ամեն ինչ պատրաստ է վերջնական, գործարանի նախնական տեղն ընտրված է գործընկերների հետ: Այստեղ իրենց պահանջով Կենտրոնական բանկն էլ կարող է լինել բաժնետեր, բայց լուռ բաժնետեր՝ 6-7 տոկոսանոց»,- ասաց նա:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցանկում է

Հայաստանը ընդգրկվել է Սիրիայից ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների ցուցակ՝ համաձայն ՄԱԿ Փախստականների գործերով գործակալության զեկույցի։ Ըստ զեկույցի՝ Հայաստանն ընդունել է 14 700 փախստականի։ Այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Նորվեգիայից և Իսպանիայից:  […]
Share
Instagram
Telegram