Կանգառում կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի

MasterNews

Հունիսի 16-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 16.45-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի կանգառի մոտ անհայտ անձը իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով 100.000 դրամի վնաս:
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ կողոպուտը կատարել է Կոմիտասի պողոտայի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 19.10-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Նույն օրը երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին ճանաչման:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտ

Նախորդ տարվա պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում փաստացի արձանագրվել են 1 տրլն 342 մլրդ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram