Խնձորեսկի խմելու ջրի խնդիրը լուծվում է. հայտնի է շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը

MasterNews

Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանն ուղղված երկարատև ջանքերը հասել են նպատակին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գորիսի քաղաքապետարանից, խնդիրը գտնվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական վերահսկողության ներքո։

Կապտաժների կառուցման նախագծանախահաշվային աշխառանքներից հետո հայտարարվել էր շինարարության մրցույթը, որին մասնակցել են 6 ընկերություն։ Մրցույթում հաղթած «Հարսնաձոր» ընկերությունը շինաշխատանքները կիրականացնի հունիսի 21-ից: Խնձորեսկում կմեկնարկեն լայնածավալ աշխատանքներ` ուղղված խմելու ջրի լուծման խնդրին։

Հիշեցնենք, որ այս տարի համայնքապետարանը սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում Խնձորեսկում կիրականացնի՝

3 հատ կապտաժների կառուցում, որոնց ջրի հավաքման մակերեսը կազմում է ՝ 30-40 քմ

1․7կմ խողովակաշարի անցկացում։

Տեղեկացնենք նաև, որ անցյալ տարի Գորիս համայնքի ղեկավարի հանձնարարականով փոխվել էր արտաքին ցանցի 750 գծամետր խողովակաշարը, որի արդյունքում հաջողվել է վերացնել ջրի զգալի կորուստները ցանցում:

Իրականացվել են աղբյուրների ուսումնասիրման, կապտաժների հատվածներում՝ նաև ջրի որակի ստուգման աշխատանքներ:

Ուստի, իրականացված աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքում աժմ համայնքապետարանը պետության հետ համագործակցությամբ, սուբվենիցիայի ծրագրով ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը ՝ Խնձորեսկում ջրի խնդրի լուծումը լուծելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 18-23-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 […]
Share
Instagram
Telegram