ԵՄ-ի տնտեսությունը կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի

MasterNews

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման, հայտարարել Է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի Է եկել ռուսական հակապատժամիջոցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ռուսական պարենային բռնարգելքի հարուցած բարդություններին, Եվրամիության ագրոարդյունաբերական համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց, եւ ազդեցության ենթարկված հատվածների մեծ մասը կարողացավ այլընտրական շուկաներ գտնել»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կողմնակի ազդեցությունը Եվրամիության տնտեսության համար մնում Է «զուսպ եւ կառավարելի»: Ըստ որում Մոգերինին ընդգծել Է, որ Ռուսաստանի տնտեսությունն զգալի կորուստներ Է կրել ինչպես պատժամիջոցների պատճառով, այնպես Էլ նավթի գների տատանումների եւ ռուբլու փոխարժեքի նվազման հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. (լուսանկարներ)

Սիրելի Իջևանցիներ, ուրախ եմ ձեզ հայտնել որ անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram