Եղեգնաձոր քաղաքում գազի բալոն է պայթել

MasterNews

Հունիսի 18-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլվել է շինության միջնապատը՝ 2 քմ, վնասվել է առաստաղը՝ 5 քմ և կոտրվել է ապակի՝ 4 քմ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խնձորեսկի խմելու ջրի խնդիրը լուծվում է. հայտնի է շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը

Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանն ուղղված երկարատև ջանքերը հասել են նպատակին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Գորիսի քաղաքապետարանից, խնդիրը գտնվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ […]
Share
Instagram
Telegram