Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի

MasterNews

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես միշտ, այսօր եւս լրագրողների հետ զրույցում վրդովվեց իրեն տրվող հարցերից եւ նույնիսկ վիրավորեց «Ազատություն» ռ/կ լրագրողին․

Երբ լրագրողը Ծառուկյանին հարցրեց՝ մտավախություն չունի՞, որ Քննչական կոմիտե հարցաքննության չներկայանալու եւ օրենքին չենթարկվելու դեպքում կարող է բերման ենթարկվել, ԲՀԿ խմբակցության ղեկավարն ի պատասխան ասաց․

«Լավ, դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում, նոր, չի կարելի էդքան դատարկ խոսել: Ինչ-որ պետք ա, մենք պատասխանել ենք: Թող բոլորը հենց էդ ձևով օրենքին ենթարկվեն: Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում ա, չի կարելի, անհարմար ա: Գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը: Լուրջ գործով զբաղվեք, ինչքան լրատվական կա, սաղին հանձնարարական տված ուղարկել են»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ եթե կարիք ու անհրաժեշտություն լիներ, որ ինքը պետք է անպայման ներկայանա այդ հարցաքննությանը՝ Ծառուկյանի խոսքով՝ «հմի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին արդեն տարել էին, հինգ հազար հոգով էին տարել ընդեղ»:

Նա կրկին պնդեց՝ սարքած գործ է, շոու է, որ ստվեր գցեն Աբովյանի քաղաքապետի ընտրության վրա:

Հիշեցնենք՝ Ծառուկյանին Քննչական կոմիտե են հրավիրել՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՔՊ-ական թեկնածուի ենթաշտաբի պետի ավտոմեքենան եւ տունը հրկիզելու դեպքի առթիվ հարցաքննության։ Ծառուկյանն առաջին անգամ պատռել է ծանուցագիրը, երկրորդ անգամ իր փաստաբանի միջոցով գրություն է ուղարկել ՔԿ։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին

Որևիցե ոտնձգություն, որը կսպառնա հայկական բանակի կամ Պաշտպանության բանակի զինծառայողի կյանքին կամ առողջությանը անպատասխան չի մնալու, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել […]
Share
Instagram
Telegram