Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

MasterNews

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 12:48-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված թուրքերեն մակնշմամբ դեղորայք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից […]
Share
Instagram
Telegram