Առնվազն 21 մարդ Է տուժել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

MasterNews

Ճապոնիայում առնվազն 21 մարդ Է տուժել 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունիսի 18-ի երեկոյան Ճապոնական ծովում՝ Յամագատայի պրեֆեկտուրայի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Տուժածների մեծ մասը տարեցներ են, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել ստորգետնյա ցնցումներից ընկնելու հետեւանքով:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Յամագատայի պրեֆեկտուրայի ափերի մոտ, օջախը մոտավորապես 14 կիլոմետր խորության վրա Էր՝ Ճապոնական ծովի հատակում: Սկզբնապես տեղեկացվել Էր 6,8 մագնիտուդի մասին, այնուհետեւ գնահատականը նվազեցվել Էր մինչեւ 6,7: Սեյսմոլոգները նաեւ հայտարարել Էին մինչեւ 1 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, սակայն ծովափին ալիքների միայն աննշան բարձրացում Է գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, […]
Share
Instagram
Telegram