ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

MasterNews

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և խմբակցությունների, պատգամավորների կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերն ընդունվեցին ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում:

Կառավարության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, դեմ՝ 1 պատգամավոր:  Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն:

Կառավարության կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 115 պատգամավոր: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին  օրենքի նախագիծը ստացավ 114 կողմ ձայն, ձեռնպահ էր 1 պատգամավոր: Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ստացավ 116 կողմ ձայն:

Իսկ ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եթե անհրաժեշտություն լիներ, իր հետեւից կգային․ Ծառուկյանը՝ ծանուցագրի մասին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն ուղարկված ծանուցագրի հարցով գործը չբացահայտելու դեպքում կհամարի, որ դա սարքած գործ է՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վրա ստվեր […]
Share
Instagram
Telegram