Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները

MasterNews

«Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի՝ օրերս կայացած հանդիպման մասին:

«Ես կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են: Ընդհանրապես այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ, այդ թվում՝ նաև ռուսաստանյան բիզնես դաշտում գործող: Ես խոսակցության մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչքանով գիտեմ՝ խոսք է գնացել եղած տնտեսական ծրագրերը պարոն Կարապետյանի կողմից շարունակելու մասին և նոր ներդրումների հնարավորությունների մասին, Հայաստանում առկա տնտեսական աշխուժության, զանազան ցուցանիշների մասին»,- ասաց Միրզոյանը:

Նա հավելեց, որ քննարկվել են նաև Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն ցանկացած երկրի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի նկատմամբ

Հայաստանի իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն աշխարհի բոլոր երկրների կողմից երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում […]
Share
Instagram
Telegram