Փրկարաները քաղաքացուն դուրս են բերել ձորից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա

MasterNews

Հունիսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Պուպուզ քար» կոչող հանդամասում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարաները Ջ.Ա.-ին ձորից (մոտ 400 մ) դուրս են բերել և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Ջ.Ա.-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու […]
Share
Instagram
Telegram