Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնաթող Է եղել

MasterNews

Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարելԷ իր պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա կարճաժամկետ որոշում չԷ, դրան նախորդել են երկարատեւ կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել Է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մնում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ: Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել Է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն Էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն Էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ-ի հետեւանքով պայմանագրային զինծառայողը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած […]
Share
Instagram
Telegram