Վնասել են «շտապօգնության» մեքենան. կա բերման ենթարկված

MasterNews

Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները:
Կա բերման ենթարկված անձ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից

Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից, 134 հոգի տարբեր վնասվածքներ Է ստացել: Այս տվյալները ներկայացրել Է Շանհայի «Պենպայ» լրատվական […]
Share
Instagram
Telegram