«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը

MasterNews

Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8.8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կոռուպցիոն գործով ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Պլատինին

Եվրոպական երկրների ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է, հայտնում է Mediapart-ը: Պլատինին ձերբակալվել է 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման իրավունքը Կատարին […]
Share
Instagram
Telegram