Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում

MasterNews

Հունիսի 15-ին Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վ. Ա.-ի անհայտ կորելու մասին։

Հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա.-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Facebook-ը պաշտոնապես ներկայացրեց իր Libra գաղտնարժույթը

Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը պլանավորում Է Libra սեփական գաղտնարժույթը շրջանառության մեջ դնել 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունիսի 18-ին Facebook սոցիալական […]
Share
Instagram
Telegram