«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 644 գրամ կանեփանման զանգված, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ

MasterNews

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, որը թաքցված է եղել սրբիչի մեջ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր»

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, […]
Share
Instagram
Telegram