Մասնագետները հերքում են վարակված ծիրանի բերքի առկայության մասին լուրերը

MasterNews

Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոլորտի մասնագետները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության վարչության մասնագետ Սիմոն Ասատրյանի խոսքով՝ այս հարցով խուճապի մատնվելու խնդիր չկա:

«Այն ֆերմերը, որը հետևել է մասնագետների խորհրդին, այն ֆերմերը, որը հիվանդությունների և վնասատուների դեմ աշխատանքները կատարել է ճիշտ ժամանակին, նրա բերքը բարձր որակի է»,- ասաց Ասատրյանը:

Գյուղատնտես, բույսերի պաշտպան Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ սպառողները նույնպես կարող են չանհանգստանալ, որովհետև վարակված բերքը շուկայում չի հայտնվի:

«Եթե խնդիր լինի, այդ ապրանքը շուկա չի հասնի: Սպառողը այդպիսի ապրանք գնելու կարիք չի զգա»,- նշեց Գաբրիելյանը:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փրկարարները հայտնաբերել են դի

Հունիսի 18-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին […]
Share
Instagram
Telegram