ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է

MasterNews

Հունիսի 18-ին, ժամը 03:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Opel Astra G » մակնիշի (վարորդ՝ Ա.Ո.,  ծնված 1980 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ

Հունիսի 17-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արևաշող գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. […]
Share
Instagram
Telegram