Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը

MasterNews

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:

Գրասենյակի գործառույթն է խորհրդատվական օգնություն տրամադրել Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցներին, ճիշտ ուղղորդել նրանց խնդիրների լուծման հարցում:

Գրասենյակը խորհրդատվություն կտրամադրի  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, կացության, վարորդական  իրավունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու, նաև կրթական, առողջապահական, ապահովագրության, աշխատանքային, շարժական և անշարժ գույքի գրանցման և այլ հարցերում:

Խնդիրների լուծման համար գրասենյակը նաև պատրաստ է դիմել պատկան մարմիններին ու կառույցներին, պաշտոնատար անձանց:

Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակի հասցեն է՝ Հանրապետության 30, «Սիմոն Վրացյան» կենտրոն, 1-ին հարկ, 16-րդ սենյակ:

Կայքէջ՝ www.hayrenatarts.am

Դիմատետրի էջ՝ Հայրենադարձ/ Repat

Հեռախոսահամար՝ 094-94-519-119

Էլ. հասցե՝ [email protected]

Գրասենյակն աշխատում է ամեն օր` Երևանի ժամանակով 11:00-15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամը լինի ոչ թե առանձին վերցված ծրագրերի իրականացման հնարավորություն, այլ դառնա համազգային բյուջե: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 18-ին մեկնարկած […]
Share
Instagram
Telegram