Ծանուցագիրը դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան

MasterNews

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է պատռել Քննչական կոմիտեի ծանուցագիրը և չի ներկայացել հարցաքննության:

«Այսինքն՝ ծանուցագիրը որ ուղարկում են, պետք է դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն: Ծանուցագիրը ստացել ենք, ուրիշ ի՞նչ հարցեր կան: Առանց ծանուցագրի որ գնայի, չէին ընդունի՞: Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամայի մեջ ու կախելի Այվազովսկու նկարի կողքին… Համապատասխան ես ասել եմ՝ բոլորը օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի համաձայն՝ պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթրակվում: Դա անհարգալից վերաբերմունք էր առաջին հերթին Ծառուկյանի հանդեպ: Ես նորից եմ ասում՝ ՀՀ Սահմանադրության 96 հոդվածով նրանք իրավունք չունեին ուղարկեին ինձ, բայց ուղարկել են, էլի ես հարգել եմ, իմ փաստաբանի միոջոցով ուղարկել եմ»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե իր կարծքիով իրեն հետապնդո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ 96 հոդվածը: Իսկ ես՝ որպես պատգամավոր, ինձ ծանուցագիրը ներկայարցել են և հարգելով օրենքը՝ քննչականին որ զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ որ ես ձեզ եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ: Դրա կարիքը չկա գնալու, ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած ուղարակած է»,- ասաց նա:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում: Հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Արմեն […]
Share
Instagram
Telegram