Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

MasterNews

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 OQ 953 համարանիշի և Volkswagen մակնիշի 36 CՍ 352 համարանիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:Վիրավորներին օգնել են քաղաքացիներն ու փրկարարները, դեպքի վայրում են նաեւ ոստիկանության եւ քննչական խմբի աշխատակիցները:Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Մահացածը Volkswagen-ի կին վարորդն է, 2 վիրավորներն ն էլ նրա ուղևորներն են եղել: 

http://armtimes.com

Էդվարդ Արզումանյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գինովցած մարդիկ հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա

Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և […]
Share
Instagram
Telegram