Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց. Քոչարյանի դեմ ակցիա անող ցուցարարները հրավիրվել են ոստիկանություն

MasterNews

Այս պահին լարված իրավիճակ է Շենգավիթի ոստիկանության բաժնի դիմաց: Լարված իրավիճակը ստեղծվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսը փորձել էին մոտենալ դատարանին: Քաշքշուկ է ստեղծվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչից հետո նրանք տեղեկություն ստանան, թե ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել:

Նախ շարժվեցին ոստիկանության բաժին, որտեղ քաշքշուկ ստեղծվեց, ցուցարարներն անգամ փորձեցին փակել Շենգավիթի ոստիկանության դիմացի բաժնի փողոցը, սակայն ոստիկանները նրանց արագ հեռացրին տարածքից: Քիչ հետո էլ ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ ցուցարարներից որեւէ մեկը բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել են ոստիկանություն՝ պարզաբանում ներկայացնելու:

 

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 644 գրամ կանեփանման զանգված, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության […]
Share
Instagram
Telegram