Ինքնասպանության փորձը կանխվել է

MasterNews

Հունիսի 17-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արթուր Հովհաննիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները

«Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման  արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի հունիսի 18-ի […]
Share
Instagram
Telegram