08.12.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Թրամփը խոստացել Է հաջորդ շաբաթ միգրանտների զանգվածային արտաքսում սկսել

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր անօրինական օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ: Նրանք կարտաքսվեն նույնքան արագ, որքան արագ եկել են»,- ասել Է նա: Թրամփը նաեւ գովել Է Մեքսիկայի որոշումը միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ եւ պատմել Է երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի շուրջը համաձայնագիր ստորագրելու Գվատեմալայի պատրաստակամության մասին: Ըստ գնահատումների՝ 12 միլիոն ներգաղթյալներ, գլխավորապես Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից, Միացյալ Նահանգներում են գտնվում անօրինականորեն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

error

Կիսվեք լուրերով