Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող եւս 128 մարդու

MasterNews

Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ Է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu գործակալությունը:

Նշվում Է, որ կալանագրերը տրվել են Իզմիրի եւ Քոնիայի նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպությունների գաղտնի ցանցի հետաքննության շրջանակում: Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել Է ավելի քան 50 մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 160 հազարից ավելի պետծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային հանրակցությանը կոչ են արել ավելացնելու ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման բնագավառում՝ վարակիչ իվանդությունների […]
Share
Instagram
Telegram