Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

MasterNews

Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների: Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց  հեռախոսահամարին: Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի միջոցով մոռացված PIN-ը հնարավոր է փոխարինել նոր ծածկագրով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի Նարեկ Սարգսյանին. Հայկ Սարգսյան

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Նա նշել է, որ […]
Share
Instagram
Telegram