Զելենսկին պատմել Է, թե ինչ Է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ

MasterNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կսկսենք այն բանից, որ Դոնբասը եւ Ղրիմն Ուկրաինա են»,- ասել Է Զելենսկին գերմանական Bild թերթում հրապարակված հարցազրույցում: Ուկրաինայի պետության ղեկավարը հույս Է հայտնել, որ Ղրիմը շատ շուտով կվերադառնա Ուկրաինայի կազմ: «Ես շատ եմ սիրում Ղրիմը: Ես այնտեղ եղել եմ շատ-շատ անգամ: Դա եզակի վայր Է Ուկրաինայում՝ իր բնությամբ եւ պատմությամբ: Ինձ համար Ղրիմը միշտ եղել Է եւ մնում Է Ուկրաինայի բաղկացուցիչ մասը»,- ասել Է Զելենսկին: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, հունիսի 18-ին սպասվում Է Զելենսկու հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բացի Մերկելից, Գերմանիայում Զելենսկուն կընդունի նաեւ երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ծանուցագիրը դնեմ ռամկայի մեջ, կախեմ պատի՞ն. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է պատռել Քննչական կոմիտեի ծանուցագիրը և չի ներկայացել հարցաքննության: […]
Share
Instagram
Telegram