Երևանում կայանալիք Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 500 դրամ

MasterNews

Նախնական վաճառքի են հանվել Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:«Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանցի» տարածքում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը։

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը՝

«Հանրապետական» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ

«Բանանց» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ […]
Share
Instagram
Telegram