22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Գինովցած մարդիկ հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա

Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնականա տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։

Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։

Զրո հանդուրժողականություն բռնությանը», – գրել է Թորոսյանը։

http://lragir.am

error

Կիսվեք լուրերով