Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից

MasterNews

Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից, 134 հոգի տարբեր վնասվածքներ Է ստացել: Այս տվյալները ներկայացրել Է Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը՝ հղում անելով նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությանը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
6 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Չանինի շրջանի Իբին քաղաքում, գրանցվել Է հունիսի 17-ին տեղական ժամանակով 20:55-ին: Օջախը մոտավորապես 16 կմ խորության վրա Էր: Ավելի ուշ այդ շրջանում տեղի են ունեցել տարբեր մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:
Ներկայում աղետի շրջանում աշխատում են փրկարար ծառայությունները եւ 116 հրշեջ հաշվարկ, որոնք գնահատում են ավերածությունների մասշտաբները եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Փրկարարները շարունակում են որոնել նրանց, ովքեր դեռեւս կարող են գտնվել փլվածքների տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զելենսկին պատմել Է, թե ինչ Է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: […]
Share
Instagram
Telegram