2 անշարժ գույք, 3 ավտոմեքենա, 250 հազար եվրո, 215 հազար դոլար, 48 մլն դրամ. ԲԴԽ անդամի ունեցվածքը

MasterNews

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելուց իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք ԲԴԽ անդամը հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 1 բնակարան: Ըստ հայտարարագրի՝ Հովհաննիսյանն ունի 3 ավտոմեքենա՝ «NISSAN QASHQAI 2.0», «LEXUS GX 460» եւ «NISSAN MURANO 3.5 I» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելուց Հովհաննիսյանն ունեցել է 80 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ:

ԲԴԽ անդամի դրամական միջոցները կազմել են 250 հազար եվրո, 48 մլն 600 հազար դրամ, 11 մլն 500 հազար ռուբլի եւ 215 հազար 715 դոլար:

2019-ի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը (28.03.2019) Հովհաննիսյանն ունեցել է 15 մլն 575 հազար 584 դրամի չափով եկամուտ, որից 2 մլն 775 հազար 584 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 6 մլն 800 հազար դրամը եւ 6 մլն դրամը գոյացել են 2 գույքի օտարումից ստացված եկամուտներից:

http://armtimes.com

Նիկոլայ Ավետիսյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը՝ նախագահականում

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե […]
Share
Instagram
Telegram