22.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկ­խո­սությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»։

http://armtimes.com

error

Կիսվեք լուրերով