Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

MasterNews

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է  բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:

Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

2 անշարժ գույք, 3 ավտոմեքենա, 250 հազար եվրո, 215 հազար դոլար, 48 մլն դրամ. ԲԴԽ անդամի ունեցվածքը

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելուց իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: […]
Share
Instagram
Telegram