ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 17-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Lada Granta» (վարորդ` Ա.Ա., ծնված 1989 թ.) և «Օpel Astra» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ Ա.Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա.Հ.-ինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանի անվան հետ կապվող հիմնադրամին 405 հազար դրամով 1000 հեկտար տարածք են տվել, որպես որսատեղի

Վայոց Ձորի մարզում իշխանությունը դեռ պատկանում է Քոչարյանին եւ նրա հանցավոր կլանին: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ քաղաքացի Արտակ Գալստյանը: «Վայոց Ձորի մարզի […]
Share
Instagram
Telegram