27.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հնդկաստանի արեւելքում հարյուրից ավելի մարդ Է մահացել սուր Էնցեֆալիտի բռնկման պատճառով

Հնդկաստանի Բիհարի հյուսիսարեւելյան նահանգում սուր Էնցեֆալիտի բռնկումն արդեն հարյուրից ավելի մարդու կյանք Է խլել, որոնցից ավելի քան 80-ը երեխաներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի բժշկական ծառայությունները:

Ավելի վաղ հաղորդվել Էր 83 զոհի մասին: Հիվանդությունն ամենից ակտիվ տարածվում Է Մուզաֆարփուրի օկրուգում: Ներկայում օկրուգի հիվանդանոցներում բուժվում Է եւս 290 երեխա: Նրանցից ոմանց վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:

Բժիշկները սուր Էնցեֆալիտի բռնկման պատճառ են նշում տարածաշրջանում պահպանվող անսովոր տապը՝ բաձր խոնավության հետ մեկտեղ: Ըստ որում սկզբում հիվանդության ախտանշանները մասնագետներն ընդունել են որպես լիչիի պտուղներից թունավորման նշաններ, որոնք ենթադրաբար պարունակում են երեխաների առողջության համար վտանգավոր թույներ:

Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում Է այս սեզոնի համար ոչ բնորոշ տապը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում 40 աստիճանից ցած չեն իջնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

error

Կիսվեք լուրերով