Կապանում 54 հատ նոր աղբամաններ կտեղադրվեն

MasterNews

Կապանի համայնքապետարանը «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աղբահանության աշխատանքները ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ձեռք է բերել թվով 54 նոր, ժամանակակից, ցինկապատ աղբամաններ, որոնք էականորեն կբարելավեն համայնքում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների որակը։

Կապանի համայնքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոր աղբամանները կփոխարինեն նախկինում տեղադրված, բազմամյա հնամաշ աղբամաններին, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն։

Հարկ է նշել, որ վերոնշյալ աղբամանները նախատեսված են վերջերս ԶՊՄԿ-ի կողմից համայնքին նվիրաբերած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի համար։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հունիսի 17-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram