Խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպած ամառային դպրոցն ընթացքի մեջ է

MasterNews

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն ընթացքի մեջ է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, թվով 55 երեխաների հնարավորություն է տրվել ամռան 3 ամիսներին, ըստ իրենց նախասիրության, մասնակցելու արտադպրոցական ստեղծագործական, այդ թվում՝ նկարչության, խեցեգործության, հուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին: Միաժամանակ՝  դպրոցի հմուտ մասնագետների օգնությամբ զարգացնելու իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները:

Արդեն այսօր հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներ անվճար հիմունքներով մասնակցում են դպրոցի կողմից առաջարկվող հագեցած կրթամշակութային ծրագրերին:

Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ` ՀՀ մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով: Ծրագիրը կամփոփվի մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի շրջանակներում դպրոցի սաների ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների գործադրմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: […]
Share
Instagram
Telegram